Լրահոս
Օրվա լրահոսը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հյուրընկալել է բնակավայրից հեռու գտնվող երեխաների

Հոկտեմբեր 12,2020 17:55

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալեց ժամանակավորապես իրենց բնակության վայրից հեռու գտնվող ավելի քան 80 երեխաների և նրանց ծնողների։

Գրադարան այցի ընթացքում երեխաները ծանոթացան գրադարանի ստեղծման պատմությանը, խոսվեց գրքի և ընթերցանության կարևորության ու նշանակության մասին։ Գրադարանի հեքիաթի սրահում դերասան Ստեփան Շահինյանը ներկաների համար պատմեց «Խելոքն ու հիմարը» հեքիաթը։ Երեխաները խոսեցին իրենց սիրելի գրքերի ու հեղինակների մասին, մասնակցեցին գրական և երաժշտական ամենատարբեր վիկտորինաների, դիտեցին մուլտֆիլմ։ Գրադարանի երաժշտական սրահում էլ երեխաները ունկնդրեցին վինիլային սկավառակների վրա պահպանված երաժշտություն, երգեցին ու պարեցին ազգային երգերի ներքո։

Սա բնակավայրից հեռու գտնվող երեխաների` Խնկո Ապոր անվան ազգային մանկական  գրադարան երկրորդ այցն էր։ Հոկտեմբերի 5-ին գրադարան էին այցելել ևս 20 երեխա։ Առաջին խմբի այցի ժամանակ երեխաները նաև ունկնդրել էին մանկագիր Սուրեն Մուրադյանի «Արջուկ-լրջուկը» հեքիաթը։

Մինչ երեխաները մասնակցում էին շրջայցին, նրանց ծնողների հետ աշխատանք էին տանում հոգեբան Նարինե Իսրայելյանը և քոուչ, հակաճգնաժամային կառավարման մասնագետ Նառա Կարսենցը։ Վերջինները զրուցել են նաև երեխաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նշենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնած ծրագիրը լինելու է շարունակական։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031