Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականության մեջ չեզոքություն գոյություն չունի

Հոկտեմբեր 14,2020 12:30

Առանց պատերազմի հայի գոյությունն անհնար է, ուստի մեր խաղաղասիրության ձգտումը պետք է ուղղել ոչ թե պատերազմի վերացմանն ընդհանրապես,  այլ խաղաղության հաստատմանը՝ պատերազմներով ընդմիջելու միջոցով։ Պատերազմի  գոյությունը նույն իրավունքով է, ինչ խաղաղությանը, տարբեր են միայն պահանջմունքները՝ արկերն ու թղթերը։ Դրանցից  ուժեղը նա է, որը ճիշտ պահին է առաջ մղվում։

Ցեղասպանությունն աննկատ, հուշիկ քայլերով, առանց նախազգուշացման չմոտեցավ մեզ եւ ցեղասպանության մեղավորը եղավ ոչ այնքան թրքությունը, որքան մեր թուլությունը: Այդու հարկ է դատապարտել նախ մեր թուլությանը, եւ հետո միայն Էրկրից վտարել թրքությանը: Դատապարտել եւ վտարել: Երբ առաջին ցանկությունը բռունցքն է, դժվար թե մեր երեւակայությունը թրքության համար այլ արդարացում հորինի: Հայրենասիրության մեջ բռնությունը միշտ անհրաժեշտություն է:

Ցեղասպանության ճանաչողությունը, նույնիսկ նրա առանձին դետալների ամենամանրամասն նկարագրությամբ, բուժում չի թելադրում` առանց դա ծնող բոլոր պատճառների անողոք բացահայտման: Սակայն միայն բացահայտումն էլ իր հերթին կմնա անպտուղ, եթե չկիրառի արժանի հատուցում: Ցեղասպանված լինելն այնքան սարսափելի չէ, որքան ցեղասպանված մնալը: Զգալ ցեղասպանությունը խորությամբ, նշանակում է ոչ միայն մեղադրել այն, այլ հիմնավորապես վերացնել դրան հանգեցնող պատճառները, առաջին հերթին՝  գաղափարական։ Դա նշանակում է անցում կատարել դեպի ՑԵՂԱՎԵՐԱԾՆՈՒԹՅՈՒՆ:

1915թ. Հայոց ցեղասպանությունը` հայերի դիմադրողականության թուլացման նպատակով, մոտ մեկուկես հազարամյակ առաջ հուդաիզմի նախապատրաստած եւ վարած հետեւողական քաղաքականության արդյունքն է: Հրեաները չորրորդ դարում Հայաստանում ցանած իրենց հայությանը թուլացնող սերմերի պտուղները պարբերաբար քաղելով, հատկապես քսաներորդ դարի սկզբներին առատ հունձ կատարեցին. մոտ մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացում:

Ինչն այսօր ընդունված է անվանել Հայոց ցեղասպանություն, կատարվել է նրանց անմիջական թելադրությամբ ու հսկողությամբ, իրենց երիտթուրք ժառանգների ղեկավարությամբ` թուրք դահիճների ձեռքերով:

Եվ որպեսզի չկրկնվի 1915-ը՝ հայն այժմ զենքը ձեռքին կռվում է։  Եվ թվում է, թե կռվում է միայնակ, իսկ մյուս երկրները  չեզոքություն են պահպանում։

Սակայն քաղաքականության մեջ չեզոքություն գոյություն չունի. լինել չեզոք` նշանակում է լինել որեւէ մեկի կողմը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա սրման պայմաններում Վրաստանը հավաստիացնում է, որ հանդես է գալիս իր չեզոք դիրքորոշմամբ, քանի որ Թբիլիսին շահագրգռված է ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի կայունության մեջ եւ դա բխում է Վրաստանի պետական շահերից:

Ռազմական չեզոքությունը ենթադրում է մերժում տրամադրել իր տարածքը որպես տարանցիկ տարածք օգտագործելու համար, ինչը նշանակում է, որ Հայաստանը կտրվում  է իր հիմնական ռազմավարական դաշնակցից՝ Մոսկվայից: Ի տարբերություն Իրանի «չեզոքությանը», որի տարածքով  դեպի Հայաստան զինամթերքի համալրում է կատարվում, վրացական «չեզոքության» մոդելը հանգեցնում է Հայաստանի շրջափակմանը եւ Ադրբեջանի անուղղակի աջակցությանը։ Սակայն Ղարաբաղյան պատերազմը Հայաստան-Ադրբեջան պատերազմի  վերաճելու դեպքում ռուսներն այլեւս չեն նայի Վրաստանի չեզոքությանը, եւ Հայաստան կներխուժեն նախ Վրաստանի տարածքով, ապա Դաղստանով։

Թուրքիան, իհարկե,  կցանկանար, որ ինքը նույնպես դիտվեր իբրեւ չեզոք երկիր եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցություններ վարեին Ստամբուլում:

Հակամարտության կարգավորումը  թուրքերն, օրինակ, կցանկանային սկսել  հայկական կողմիննհամոզելով սկզբի համար  գոնե մեկ շրջան վերադարձնել Ադրբեջանին՝ խոստանալով համոզել նաեւ Իլհամ Ալիեւին պայմանագիր կնքել Հայաստանի հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու եւ սահմանները ճշտելու համար։  Թուրքիան, որպես  ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի առաջարկած միջնորդ երկիր, փորձում է  երեւակվել որպես չեզոք կողմ։  Դեռեւս 1992-ին, Թուրքիան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ամեն կերպ նման փորձ արել է, առաջ մղելով  հակամարտության կարգավորման իր տարբերակը՝ առաջարկելով Հյուսիսատլանտյան դաշինքի զորքեր ուղարկել դիմակայության գոտի, որի մեջ պարտադիր պետք է լինեին նաեւ իր՝ թուրքական ուժերի ստորաբաժանումներից: Այն ժամանակ աջակցություն չգտնելով ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից եւ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման հարցի անդամ՝ Անկարան հանդես եկավ  խնդրի լուծման մեկ այլ ծրագրով: Մասնավորապես, այն նախատեսում էր տարածքային փոխանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. առաջարկվում էր փոխանակել Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքները: Սակայն  այս ուղղությամբ Թուրքիայի նախաձեռնությունները, պարզվում է, «կապված» էին  Ադրբեջանում կոնկրետ իրադարձությունների հետ, դրանով փորձում էր Հուսեյնովի՝ Բաքու ռազմական երթի նախօրեին փրկել Աբուլֆազ Էլչիբեյի ռեժիմը։  1993-ին Էլչիբեյի ռեժիմի վերացումից հետո Ադրբեջանի նոր նախագահ Հեյդար Ալիեւը սկսեց «կամուրջներ» կառուցել Մոսկվայի հետ՝ ձգտելով Ադրբեջանը վերադարձնել ԱՊՀ։  Նա  վտարեց Թուրքիայի քաղաքացիներին Ադրբեջանից, որին հաջորդեց երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ներդրումը։

Ուստի Թուրքիայի ներկա ակտիվությունն ու Ադրբեջանին ուղղված  ռազմական գրեթե բացահայտ աջակցությունը  նույնպես պայմանավորված է կոնկրետ իրադարձությունով, նաեւ  Ալիեւին վերահաս իշխանափոխությունից փրկելու միտումներ ունի։ Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ վարելու ընթացքում մեծ դերակատարություն ունենալու Թուրքիայի հնարավորությունը,  կարող է մնալ միայն  որպես գաղափար: Անկարան «հաշվարկել» է, որ  Ադրբեջանի ռազմական անհաջողությունների դեպքում  Մոսկվան Ղարաբաղի հարցի լուծման համար Բաքվին կառաջարկի պայմանագիր կնքել Հայաստանի հետ պատերազմական դրությունը դադարեցնելու մասին, իսկ  Ադրբեջանի ղեկավարը կսկսի մտածել դեպի Եվրասիական տնտեսական միություն մանրեւրելու հնարավորությունը չկորցնելու մասին: Այդ առումով   Թուրքիայից Բաքու ժամանած ռազմական մասնագետների,  բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ահաբեկչական խմբերի  այցելությունների  վերաբերյալ Ռուսաստանի կոշտ արձագանքները պատահական չեն եւ Ադրբեջանին տրվում է շանս՝ ոչ թե ամրապնդել թուրքական հետագա ռազմական դաշինքը, այլ զարգացման եվրասիական կամ  եվրոպական վեկտորներով կողմնորոշմանը չհակառակվել։

Հօգուտ Եվրասիական միության՝ Հայաստանն այժմ իր ընտրությունը  կատարել է եւ  փորձագետները վստահ են, որ իրադարձությունների զարգացման այնպիսի սցենար չի կարող լինել, համաձայն որի՝  Երեւանը դադարի լինել Մոսկվայի ռազմավարական գործընկերը:  Որքան էլ ցանկանան Թուրքիան եւ Ադրբեջանը, իրադարձությունների այս ընթացքն անհնար է։

Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031