Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորի գազն են անջատել, ոստիկանի պարգեւավճարը կտրել, բայց չեն ընկճվում

Նոյեմբեր 11,2020 16:49

«Լացում էի անկեղծ, բա զենքը ձեռիդ՝ կանգնած սանտիմ առ սանտիմ հողդ պահես, գան՝ ասեն շուտ դուրս եկեք, հանձնել են»,–մեզ հետ զրույցում ասաց առաջնագծից երեկ վերադարձած կամավոր Հ․ Ե–ն (անունը չենք նշում մեր զրուցակցի խնդրանքով–հեղ․

«Զենքը պահեցի ասողի վրա, քրֆեցի՝ ասի, ես քո դավաճան․․․․բայց հանեց ցույց տվեց թուղթն ու ասաց՝ շուտ իջեք»,–պատմեց կամավոր Հ․ Ե–ն։

Նրա խոսքով՝ հասավ տուն, տեսավ՝ գազը անջատել են, մուծում չանելու պատճառով։ «Թքած, թող գազ չունենանք, բայց հողը չտայինք: Ինձ տեսնելով՝ մերոնք ուրախությունից սկսեցին լացել, իսկ ես անզորությունից չկարացա զսպեմ ինձ»,–ասաց նա։

Կամավորի խոսքով, 40 օր մնալ առաջնագծում ու խաբար չլինել տան վիճակից ու այդքանից հետո՝ ամեն ինչ ջուրը լցվեց։

Մեր զրուցակցի խոսքով, իրեն 12000 դրամ է պետք, բայց չի կարողանում գտնել։ «Ումից պարտքով խնդրեցի՝ չտվեց, մինչեւ նորից աշխատանքի անցնեմ այս մի քանի օրը։ Մեկ կատաղեցի՝ ասի էս ո՞ւմ համար էի կյանքս վտանգի տակ դրել, հետո էլ ասի՝ տո իմ երեխու, իմ մոր, իմ բարեկամի համար էի առաջնագծում։ Փող ա էլի, թող չտան»,–ասաց Հ․Ե․–ն։

«Նայում էի սարերին, ձորերին ու սրբում աչքերս։ Ասում էի՝ Աստված, էս տարածքներն այլեւս մերը չեն»,–ասում է ոստիկանության զորքերի հետ առաջնագիծ մեկնած ոստիկաններից մեկը։ 42 օր մնալով առաջնագծում՝ վերադարձել է, ու պարզվեց՝ այլեւս ոստիկաններին պարգեւավճար չեն տալու։ Բյուջեի ծախսերը շատացել են։ Ոստիկանի խոսքով՝ դժվար է լինելու։ Զրուցակիցս չի կարողանում հասկանալ բողոքավորներին՝ բոլորի համար էլ բարդ շրջան է, համակերպվել ու պետության կողքին կանգնել է պետք։

«Կռվեցինք թշնամու դեմ ու էսօր էլ ասին՝ պատրաստ եղեք, տագնապով կարող է միտինգի տեղ գնանք։ Ո՞ւմ դեմ։ Հաստատ ժողովրդի դեմ չի մեր ծառայությունը, այլ այն լածիրակների, որոնք խորհրդարան էին մտել, ու սելֆի էին անում, ովքեր կառավարության շենքի դռներն էին ջարդում»,–ասաց Aravot.am-ի զրուցակից ոստիկանը՝ հույս ունենալով, որ Ազատության հրապարակում հավաքվածներն ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին։

«Ու դա մեզ չի դարձնի մեր պաշտպանած ժողովրդի թշնամին»,–եզրափակեց ոստիկանը ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30