Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային կառույցները բերման են ենթարկում եռակողմ հայտարարությանը ընդդիմացողներին

Նոյեմբեր 11,2020 22:22

Այսօր հրավիրված 17 կուսակցությունների հանրահավաքը մեկնարկելուց առաջ, ընթացքում եւ դրանից հետո  ուժային կառույցները սկսել էին տարբեր քաղաքական գործիչների բերման ենթարկել:

Ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրեն առանց որեւէ պատճառաբանության տնից են հրավիրել ԱԱԾ եւ շուրջ երեք ժամ պահելուց հետո ստորագրություն վերցրել առ այն, որ պարտավորվում է առաջին իսկ ծանուցումն ստանալու դեպքում ներկայանալ ԱԱԾ:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատմեց, որ իրեն առանց որեւէ պատճառաբանության  բերման են ենթարկել «Ազատության» հրապարակի մերձակայքից եւ տարել Էրեբունի շրջանի ոստիկանական բաժին: «Ամբողջ գործընթացը տեւեց շուրջ երեք ժամ: Վարչական տույժ նշանակեցին, ինչը իմ փաստաբանի հետ բողոքարկելու ենք: Իսկ ես ոստիկանությունից անմիջապես եկա միանալու հանրահավաքին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30