Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյանին կանչել են ԱԱԾ. «Չգիտեմ ինչ քրեական գործով, չգիտեմ ինչ վարույթով, չգիտեմ ինչպիսի կարգավիճակով»

Նոյեմբեր 11,2020 23:00

«Քիչ առաջ հրավիրվել եմ ԱԱԾ: Զանգ ստացա աշխատակցից: Չգիտեմ ինչ քրեական գործով, չգիտեմ ինչ վարույթով, չգիտեմ ինչպիսի կարգավիճակով: Հիմա ներս եմ մտնում՝ հուսով եմ, որ ԱԱԾ-ն կմնա Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահի վրա ու կսպասարկի բացառապես ՀՀ շահը, կգտնվի օրենքի եւ իրավունքի շրջանակներում, կկատարի իր պարտականությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Հարցին՝ կարծում եք, այսօրվա հանրահավաքի հե՞տ է կապված ԱԱԾ հրավիրելը՝ Ղազինյանը պատասխանեց, որ որեւէ այլ առիթ չունի ԱԱԾ հրավիրվելու. «Կարծում եմ, հարցը կապված է քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ: Մինչ այժմ այս շենքում չեմ եղել երբեք, որեւէ պատճառ, որեւէ առիթ չեմ ունեցել այցելելու ԱԱԾ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30