Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել ԼՂ-ի բոլոր կողմերի համար արդար և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը

Նոյեմբեր 13,2020 12:55 Share

Ֆրանսիայի Հանրապետության նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ:

Վերջինիս տեղեկացրել է այսօր կեսօրին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված իր կողմից հրավիրված ժողովի մասին:

Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը:

Ֆրանսիայի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել