Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային մուլտիպլեքսում պետք է գործեն այն Հ/Ը-ները, որոնք սփռում են հանրօգուտ բովանդակություն, չեն զբաղվում կուսակցական կամ ֆինանսական քարոզչությամբ. ՀՌՀ նախագահ

Նոյեմբեր 25,2020 11:28 Share

Ամերիկայի ձայն լրատվական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման հայեցակարգը։

Մեկնաբանելով թե ինչ բան է հանրային մուլտիպլեքսը, նշել է. «Հանրային մուլտիպլեքսում պետք է գործեն այն Հ/Ը-ները, որոնք սփռում են հանրօգուտ բովանդակություն, չեն զբաղվում կուսակցական կամ ֆինանսական քարոզչությամբ, չեն ապահովում քաղաքական և տեղեկատվական ուղեկցությունը տարբեր քաղաքական ուժերի կամ անհատների, որը երկար ճանապարհ է և մենք պետք է դրան հասնենք։ Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքում կատարվել են որոշ քայլեր՝ եթերը ավելի բովանդակային լինելու համար»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել