Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահները կարող են տեսնել կորոնավիրուսի թեստի պատասխանը. Տիգրան Սարգսյանը «Ճանապարհորդություն առանց Covid-19-ի» նախագծի մասին

Նոյեմբեր 30,2020 17:34

Առաջիկա օրերին Եվրասիական միությունում կգործարկվի «Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» փորձնական նախագիծը։
Անցակետերում հսկողություն իրականացնող սահմանապահները կկարողանան սարքի միջոցով տեղեկանալ բոլոր ուղեւորների կորոնավիրուսի  թեստի վերաբերյալ տվյալներին: Այս մասին տեղեկացանք այսօր Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Մոսկվա–Երեւան–Մինսկ–Նուր-Սուլթան–Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ: Փորձնական նախագծին կմասնակցի նաեւ Հայաստանը:

ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը հրապարակեց Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը եւ բացասական հետեւանքների հաղթահարմանը ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքները: Պարոն Սարգսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ստացել են 163 հայտ, որից 12-ը Հայաստանից: 58 հայտ Ղազախստանից է, 17-ը՝ Բելառուսից, 27 հայտ էլ՝ Ղրղզստանից, 14-ը՝ Տաջիկստանից, 35 հայտ էլ՝ Ռուսաստանից: 16 մասնակից հայտնվել է եզրափակիչում, չորսը՝ հաղթող են ճանաչվել: Հաղթողների թվում չկա հայկական ընկերություն, սակայն նրանցից մեկը եզրափակիչում է, որը նույնպես ֆինանսավորում կստանա: Հաղթող են ճանաչվել ռուսական, ղազախական, բելառուսական ընկերությունները: Ըստ Տիգրան Սարգսյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նրանց համար Covid թեստերի տվյալների միասնական բազա է ստեղծել։

Ուղեւորի թեստի տվյալները լաբորատորիայից կուղարկվեն միասնական բազա, որի տվյալները կկարողանան տեսնել սահմանային հսկողության ծառայողները։ Բայց ուղեւորները պետք է հավելված ներբեռնեն եւ որի միջոցով լաբորատոր արդյունքների QR կոդ կստանան։ Սահմանապահներն այդ կոդով կտեղեկանան արդյունքներին՝ նշյալ հատուկ սարքերի միջոցով:

«Մենք փորձնական նախագծի արդյունքները որոշ ժամանակ անց կներկայացնենք ազգային կառավարություններին, եւ նրանք կորոշեն` այն մշտական հիմունքներով կընդունվի՞ ԵԱՏՄ ամբողջ տարածքում, թե՞ ոչ: Մենք հուսով ենք, որ նախագիծը շուտով կգործարկվի Ղազախստանում եւ Ղրղզստանում»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Ասաց նաեւ, որ սահմանապահները միայն կարող են տեսել հետազոտության արդյունքը, բայց արխիվացնել՝ ոչ, քանի որ բժշկական գաղտնիք է համարվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30