Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵԺԿ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը և դերը հակամարտության սրման գործում և աջակցությունը Ադրբեջանին

Դեկտեմբեր 07,2020 23:23

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի նիստը, որի ընթացքում մանրամասն ներկայացրել եմ Արցախյան պատերազմի հանգամանքները եւ հետպատերազմական իրավիճակը։ Քննադատել եմ նաեւ եվրոպական եւ միջազգային կառույցների թույլ եւ անհամարժեք արձագանքն այս պատերազմին։

Նիստի արդյունքում տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԵԺԿ-ն նշել է.

«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը քննարկել է նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, վերահաստատելով  իր լիակատար աջակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների հետ:

ԵԺԿ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը և դերը հակամարտության սրման գործում և աջակցությունը Ադրբեջանին, որպես Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից այն կողմ իրավիճակի ապակայունացման գործոն:

Կարեւոր է պատերազմական հանգամանքների և ռազմական հանցագործությունների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը, այդ թվում նաև օգտագործելով ԵԽԽՎ գործիքակազմը և մեխանիզմները:

Եվրոպական Հանձնաժողովը պետք է հաշվի առնի Լեռնային Ղարաբաղի պատերազմի միջազգային հետաքննության ամբողջական զեկույցի արդյունքները Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներում:

Ներգրավված կողմերը պետք է  արագացնեն ռազմագերիների, գերիների և մահացածների դիակների փոխանակման գործընթացը, իսկ Եվրոպական Հանձնաժողովին կոչ են անում օգտագործել դիվանագիտական ուղիները այս գործընթացը հեշտացնելու համար»:

Սա հետպատերազմյան շրջանում եվրոպական եւ միջազգային կառույցներից այս պահի դրությամբ ստացված ամենալուրջ , ամենաքաղաքական եւ ամենահայանպաստ ու հեռահար գնահատականներն են ադրբեջանա-թուրքական ագրեսիային։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կոււսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի նիստը, որի ընթացքում մանրամասն...

Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031