Դրամի արժեզրկումը շարունակվում է: ԿԲ-ն պետական պահուստներից դոլար է ներարկում շուկա՝ դրամի է՛լ ավելի արժեզրկումը թույլ չտալու համար: Այս գործիքը խնդրի այսրոպեական լուծում է, եւ այդ գործիքի՝ երկարաժամկետ կիրառումը բացասական հետեւանքների կհանգեցնի:
Ի՞նչ անել այս իրավիճակում, երբ տնտեսական ոլորտում սպասումները բացասական են, անորոշ՝ պայմանավորված թե՛ համավարակի գործոնով, եւ թե՛ հետպատերազմական հանգամանքներով:
«ՀՀ»-ն զրուցել է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի եւ տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
Երկուսն էլ համակարծիք են. այո, ԿԲ-ի այս գործիքը կարճաժամկետ հատվածում կարող է զսպել դրամի գերարժեզրկումը եւ կպահպանի ֆինանսական շուկայի կայունությունը, սակայն երկարաժամկետ հատվածում այն կարող է հակառակ էֆեկտն ունենալ:
Մանավանդ որ պետական պահուստները արժութային շուկա երկարատեւ ներարկել չենք կարող:
Այս իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ են առաջարկում մասնագետները:
Կարդացեք նաև
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում


















































