Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին»․ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի սղագրությունը

Դեկտեմբեր 12,2020 10:29

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի այս հեռախոսազրույցն, ըստ ամենայնի, կայացել է 2020 թ․ նոյեմբերի 4-9-ը։ Կից ներկայացնում եմ զրույցի սղագրությունը՝ առանց մեկնաբանությունների․ դրանք ավելորդ են։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ամեն դեպքում պետք չի իլա̈լ պեցո̈ւր ծելեվիզրավ ասած (դժվար է հասկանալ, թե ինչը նկատի ունի, և կոնկրետ որ օրն է կայացել զրույցը – Է․Է․)։ Մարդիկ…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հակառակը, թող զգաստանան, կռեվը շո̈ւտ վընն անին ժամերի ընթացքում, խրեգ քաղաքական պեների մեջ ընգնին… Կենումն թորքերը Ստեփանակերտը յօր օնին… Էս անգյունի յիրա ծիգըն տամ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայի՛կ, եթե ընդեղան ո̈ւրանք քեզ խանգարումըն, ընդեղ փորձինք լուծինք հարցը։ Սրանց լա̈վը ք․․․, եթե Ղարաբաղը կօզիք, քինանք, կտորինք լոխճին ընդեղ… Բացատրեցե՛ք, բացատրեցե՛ք, ըսեցիք՝ «արյա՛, ա՛ բ․․․ տղեք, եթե կա̈նք դեղ, կիլանընք լոխ կտորինք՝ նիկոլ-միկոլ, կնգանավ, մնգանավ»։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահիմ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ու մարդ չըն ղարկում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը (Ստեփանակերտի մատույցների «26-ի դիրքերը» – Է․Է․) էն ա տեռտակ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Օնիկը հի՞նչ ա ասում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — «26»-ավը վեր շոռ տան, քմակավը նի մտնին։ Հի՞նչ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — «26»-ումը, էն ա իլա̈լ, մարդ օնինք դեղ։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … Էննընք դիտարկումընք լոխ…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա դե … էրկու մարդ օնինք, էրկու մարդավ պոստ պահել ա ինում, քանի՞ մարդըն։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայի՛կ, մհենգ արտիլերյին կռեվ ա։ Կարևորը տսնաս՝ շտղավըն կյա̈մ, տինիս, վեր թակիս, սօր պեխոտավ պեն պահելը տիժեր ա։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա, տռնըլան չի, տիյընք ըրալ, վեր հսալ ա Շուշի։ Մինչև մհենգ հըսալ ա Շուշի, շտեղընք արտիլերյի կռիվ անում։ Կռեվ ընելավ եկալըն, հսալ Շուշի։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Դե էն ո̈ւրգոնեն զանգ ում տամ՝ ասիմ զաստավավը կալոնա ա պիցրանում, հլո̈րվում բիդի Զառիսլու, քա̈մըն, պիցրանում Շուշի։ Արտիլերիան՝ սուս ըրած։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Ա դե քառասուն հետ ասումըս, ես էլ ասում ում՝ կա վեչ լի, պրծած ա, պրծած ա։ Վեչ արտիլերիան ա կարում գործ անի, վեչ էլ… Ես հի՞նչ անիմ մերը ք․․․։ Թողիմ՝ Ստեփանակերտը նի մտնին, պրծնի, ասին՝ «պա՜հ, պա խե՞ ասալ չըք, մունք ոգևորված, սաղ ազգը էն ա ոգևորված՝ Շուշին յօրընք օնում»։ Հանցա մայիսի 8-ը ինի 92 թվին։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … Կիրու մեր, տի պեն չկա։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — … Եթե տսնաս քեզ խանգարումըն, ասե… ես էննում տիյեր։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հա, լյավ, դավայ։ Լյավ, ըսըլանում։

Վազգեն Թորոսյանը գրական հայերենի է վերածել աղմկահարույց հեռախոսազրույցը: 

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ամեն դեպքում պետք չէր բարձր հեռուստացույցով ասել (նկատի ունի, որ թշնամին 5 կմ է հեռու Շուշիից – Է․Է․)։ Մարդիկ…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հակառակը, թող զգաստանան, կռիվը շուտ կանգնացնեն ժամերի ընթացքում, մի քիչ քաղաքական բաների մեջ ընգնեն… Սպասում թորքերը Ստեփանակերտը վերցնեն… Էս անկյունի վրա քաշում են։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ եթե էնտեղից իրենք քեզ խանգարում են, ընդեղ փորձենք լուծենք հարցը։ Սրանց լա̈վը ք․․․, եթե Ղարաբաղը կուզեք, գնանք, կտորենք բոլորին ընդեղ… Բացատրեցե՛ք, բացատրեցե՛ք, ասացեք՝ «արյա՛, ա՛ բ․․․ տղեք, եթե գանք տեղ, գալու ենք սաղին կտորենք՝ Նիկոլ-միկոլ, կնգանով, մնգանով»։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահեմ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ու մարդ չեն ուղարկում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու (կաղ մարդու) հույսին։ Սաղ «26»-ը (Ստեփանակերտի մատույցների «26-ի դիրքերը» – Է․Է․), դատարկ ա։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Օնիկը ի՞նչ ա ասում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — «26»-ով որ շուռ գան, հետեվով մտնեն։ Ի՞նչ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — «26»-ում մարդ ունենք ընդեղ։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … Հենա ամեն ինչ դիտարկում ենք…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա դե … երկու մարդ ունենք, երկու մարդոց պոստ պահել ա լինու՞մ, քանի՞ մարդ են։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ, հիմա հրետանու կռիվ ա։ Կարևորը տեսնես՝ որտեղից են գալիս, դնես, խփես, էսօր հետևակով պեն բան պահելը դժվար ա։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա, չի լինի, տենց են արել, որ հասել են Շուշի։ Մինչև հիմա հասել են Շուշի, որտե՞ղ ենք հրետանով կռիվ անելու։ Կռիվ անելով հասել են Շուշի։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Դե դե երեկոյան զանգեմ, ասեմ զաստավով կալոննա ա բարձրանում, պտտվեն Զառիսլու, գնան բարձրանան Շուշի։ Հրետանին լռած։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Ա դե քառասուն անգամ ասում ես, ես էլ ասում եմ՝ չկա էլի, պրծած ա, պրծած ա։ Ոչ հրետանին ա կարում աշխատի, ոչ էլ… Ես ի՞նչ անեմ մերը ք․․․ը։ Թողեմ Ստեփանակերտ էլ մտնեն, պրծնի, ասին «պա՜հ, բա ինչի չեք ասել, մենք ոգևորված, սաղ ազգը էն ա ոգևորված՝ Շուշին վերցնում ենք»։ Ոնց որ մայիսի 8-ը ինի 92 թվին։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … գրի, որ տենց բան չկա։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — կարճ ասած եթե տենաս քեզ խանգարում են, ասա… ես ներքևում եմ։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հա, լավ, դավայ։ Լավ, կասեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031