Մոսկվան պահանջել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտող կողմերին լիարժեք պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին լրագրողներին ասել է ռուս խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հարձակման է անցել Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած 3 գյուղերի ուղղությամբ:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ադրբեջանական ուժերը գրավել են Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ