Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք անմահացան հանուն մեր վաղվա խաղաղ օրերի». մերօրյա հերոսները. Արսեն Ղազարյան

Դեկտեմբեր 14,2020 16:05

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերօրյա հերոսները. Արսեն Ղազարյան

Արցախի դեմ սանձազերծված պատերազմը շատերին խլեց մեզանից. նրանք անմահացան հանուն մեր վաղվա խաղաղ օրերի: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արսեն Ղազարյանը նրանց շարքերում է…

Արսեն Ղազարյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 29-ին Ստեփանակերտում։ Ավարտելով Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցն՝ ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան։ Արսենը զորակոչվում է զինվորական ծառայության՝ կես կիսամյակ սովորելուց հետո:

Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ԵՊԲՀ ուսանողն իր ծառայությունը շարունակում է որպես բուժակ:

Բժշկի մասնագիտությունն ընտրած զինվորը պատերազմի ժամանակ կիրառում է բուհում ստացած գիտելիքները. հրետակոծության տակ ընկած վիրավոր ընկերներին ցույց է տալիս առաջին բուժօգնություն, վիրակապում և դուրս բերում մարտի դաշտից։ Ավիացիայի հարվածից հետո գումարտակին օգնության շտապող զինվոր-բուժակը բռնում է անմահության ճանապարհը՝ զոհվում է բեկորային վնասվածքներից:

«Միասին սովորել ենք ընդամենը կես տարի։ Անհնար էր չնկատել ու չգնահատել նրա անսահման համեստությունն ու պարկեշտությունը, սրտացավությունն ու բոլորին անկեղծ օգնելու ցանկությունը։ Մենք կորցրել ենք հրաշալի ապագա բժշկի, լավ մարդու։ Ուրախ եմ, որ ճանաչել եմ Արսենին»,-պատմում է նրա համակուրսեցին՝ Ալինա Խաչատրյանը։

Կուրսընկեր Ռուբեն Մինասյանն էլ հավելում է՝ «Արսենն օրինակելի երիտասարդ էր, հավասարակշռված ու զուսպ: Հանգչիր խաղաղությամբ իմ հերոս ընկեր…»։

Արցախյան պատերազմի ժամանակ անմահացած Արսենին անսահման կարոտով են հիշում նաև դասընկերները:

Մարինա Ջհանգիրյանը, ով դպրոցական նստարանից մինչև բժշկական համալսարան ճանաչել է Արսենին, ցավով ու ափսոսանքով նշում է. «Դպրոցում Արսենը աչքի էր ընկնում իր խելացիությամբ։ Նա մեզ համար անկեղծության, ազնվության, բարեխղճության վառ օրինակ էր, հանուն ընկերոջ պատրաստ էր ամեն ինչի։ Սիրում ու հպարտանում ենք նրանով՝ մեր հերոսով»։

Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031