Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության սպորտային մայր բուհն ամփոփեց անցնող ուսումնական տարին

Դեկտեմբեր 30,2020 16:40

Չնայած 2020 թվականի ընթացքում Հայաստանին COVID 19-ի եւ արցախյան վերջին պատերազմի հասցրած անդառնալի կորուստներին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը կարողացել է ուժ գտնել եւ աշխատել առավելագույն չափով արդյունավետ:

Այսօր հանրապետության սպորտային մայր բուհն ամփոփեց անցնող ուսումնական տարին: Հանդիսավոր արարողության մասնակիցները, նաեւ ի դեմս ինստիտուտի ուսանողների եւ շրջանավարտների, մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի ճակատամարտում զոհված բոլոր հերոսների հիշատակը:

ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը արժևորեց ծանր ու բարդ պայմաններում իր ղեկավարած կոլեկտիվի կատարած անձնվեր աշխատանքը եւ պատվոգրեր ու նվերներ հանձնեց աչքի ընկած օղակներին ու անհատ աշխատակիցներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031