Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նախագիծը ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը. Աննա Կոստանյան

Հունվար 13,2021 01:15

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Աշխարհն աշխարհով, Հայաստանն իր առօրեական կենսական լուրջ հարցերով․ վաղը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվելու է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը՝ իր հարակից օրենքների փոփոխությունների 22 փաթեթներով հանդերձ։

Հիշեցնեմ, որ նախորդ տարի այս նախագիծը հապաղեց մտնել լիագումար նիստերի օրակարգ՝ իր բազում խնդրահարույց դրույթների պատճառով, քանի որ առաջացրել էր նաև ակադեմիական, ուսանողական և այլ շահառուների զայրույթը։ Լիազոր մարմինը խոստացել էր հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիտարկումներն ու առաջարկները, բայց․․․

Առայժմ մեկ բան կասեմ միայն՝ այս նախագիծը «ԼՈՒԾՈՒՄ» Է  մեկ խնդիր՝ Երևանի Պետական Համալսարան -ի գլուխկոտրուկը, այս նախագիծը ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը, ստեղծում է բոլոր բարենպաստ պայմանները բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնելով օրվա կառավարության ձեռքի անձնական օգտագործման գործիք։ Այս նախագիծը ոչ բարձրագույն կրթության, ոչ էլ առավել ևս գիտության մասին է։ Հերթական թոզը, որ փչվում է մարդկանց աչքերին՝ իբրև հեղափոխական փոփոխություն, ուղղված կրթությանն ու գիտությանը։

Նախագիծն ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթները կարող եք ուսումնասիրել կից հղմամբ՝

Հ․Գ․ Նկարում տեղադրված՝ նախագծի պատմության մեջ տեսնում եք, որ այն որևիցե փոփոխության չի ենթարկվել այս ամբողջ ընթացքում։

Աշխարհն աշխարհով, Հայաստանն իր առօրեական կենսական լուրջ հարցերով․ վաղը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,...

Posted by Anna Kostanyan on 2021 թ. հունվարի 12, երեքշաբթի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031