Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էր՝ ընկերուհուս հետ կապը պահեք, որ գամ՝ ամուսնանամ». Զոհվածի քույր

Հունվար 26,2021 12:32

Լեռնուհին հերոսի քույր է: Նրա եղբայրը 19-ամյա եղբայրը՝ Արման Արկադիկի Սարգսյանն անմահացավ Արցախյան երկրորդ պատերազմում: Aravot.am-ի հետ զրույցում Լեռնուհին նշում է, որ եղբորից բացի այլ հերոսներ չունի:

Արմանը ծնվել էր Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ 2001 թ նոյեմբերի 6-ին: Նա երկու քույրերի միակն եղբայրն էր, ապրում էր ծնողների ու տատիկի հետ: Բանակ էր զորակոչվել 2020 թ հունվարի 14-ին, ծառայել էր Հադրութում: Արմանը քաջ հրետանավոր էր: Նա զոհվել է հոկտեմբերի 13-ին, բայց ընտանիքը գույժը լսել է հոկտեմբերի 16-ին:

 

Լեռնուհին ասում է, որ ընկերների պատմելով՝ եղբայրը վաշտի լավագույն հրետանավորն էր, ընկերասեր ու ազնիվ ու անչափ բարի մարդ. «Այնքան ընկերասեր էր, որ անգամ իր բանակ գնալու օրն էր մոռացել, քանի որ զբաղված էր ընկերների՝ իրենից մի քանի օր առաջ բանակ գնալով: Գյուղում սիրում էին Արմանին, հարգում էին, կյանքում ոչ մեկին նեղություն տված չկար: Ով մի հարցով դիմում էր, բոլորին հասնում էր: Ինքն անընդհատ, որ զանգում էր մեզ, հույս էր տալիս, ասում էր՝ հանգիստ եղեք, մենք երրորդ գիծ ենք: Այնպիսի ժամերի էր զանգում, որ հանկարծ կրակոցի ձայներ չլսվեին, չանհանգստանանք»:

Լեռնուհին ամուսնացած է, երկու բալիկ ունի: Ասում է՝ միշտ եղբոր յուրահատուկ հոգատարությանն էր արժանանում. «Եթե մի բան պետք լիներ, ինքը նույն վայրկյանին հասցնում էր: Շատ կապված էր ավագ դստերս հետ: Երբ հոկտեմբերի 12-ի երեկոյան իր հետ խոսեցինք, երեք տարեկան աղջիկս վերցրեց հեռախոսը ու անսպասելի ասաց՝ քեռի ջան, զգույշ կլինես: Մենք ոչինչ իրեն չէինք սովորեցրել: Հարցրեց՝ ումի՞ց զգույշ լինեմ, Էմիլի ջան: Երեխան ասեց՝ միլիցիաներից: Ու մինչեւ հիմա երեխան ասում է՝ թուրքերը վատն են, իմ քեռիին տարել են: Շատ կապված էին իրենք: Ամեն զանգելուց եղբայրս խնդրում էր, որ Էմիլիից նկար ուղարկում: Իսկ բանակից առաջ ուր գնում էր, երեխային իր հետ տանում էր»:

Լեռնուհին ասում էր, որ Արմանն ընդունվել էր Պոլիտեխնիկական համալսարան, պետք է ծրագրավորող դառնար, նաեւ երաժշտության հանդեպ սեր ուներ: Նշում է, որ սիրած աղջիկ ուներ: «Կարանտինի պատճառով չհասցրեց արձակուրդ գալ, միշտ ասում էր՝ հենց արձակուրդ գամ, բոլորիդ հետ ծանոթացնելու եմ, կապը պահեք, որ գամ՝ ամուսնանամ…»,-նշում է Լեռնուհին:

Հավելում է, որ եղբայրը շատ կապված էր մայրիկի հետ: «Օրվա ընթացքում մամայի կողքով անցնելիս, անպայման պաչում էր: Պապային էլ էր սիրում, բայց մամայի հետ ուրիշ տեսակ էր կապված»,-նշում է մեր զրուցակիցը: Նա չի կարողանում նկարագրել այն ցավը, որ այժմ ապրում է մայրը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031