Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն ընդգծել է` որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արտակ Բեգլարյան

Հունվար 26,2021 12:51

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարության անձնակազմին նախարար Կարեն Սարգսյանին ներկայացնելուց բացի անդրադարձել է նաև ընթացիկ իրավիճակին ու Արցախի ապագային:

Մասնավորապես, անդրադառնալով օրեր առաջ մի հանդիպման ժամանակ հնչեցրած՝ «դժվար որոշումների» մասին իր արտահայտության տարմեկնաբանությանը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ դժվար որոշումները հետևյալներն են՝

1.Անհատական առումով շատերը կանգնած են դժվար որոշման առջև, թե արդյոք իրենց ու իրենց ընտանիքների ապագան տեսնում են Արցախում: Իսկ պետությունն անելու է հնարավորինս, որ մեր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապագան երաշխավորված լինի, և արցախցին ապրի ու արարի սեփական հողում՝ երկարատև ու վճռական ջանքերով հասնելով Հայրենիքի զարգացմանը, զորացմանն ու մեր երազանքներին.

2.Դժվար որոշումներ պետք է կայացնենք, թե առկա ծանր պայմաններում ինչպես ենք հարաբերվում Ադրբեջանի հետ, ներառյալ՝ անվտանգության ու հաղորդակցության համակարգերի կենսական մակարդակի գործունեության ապահովման առումով.

3.Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք վճռական պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է:

Հ.Գ. Հանրապետության նախագահը շեշտադրել է, որ այդ և այլ կենսական որոշումները կայացվելու են հասարակության հետ բաց ու անկեղծ երկխոսության արդյունքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031