Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2020թ.-ին աճել են. «Փաստ»

Փետրվար 09,2021 11:30

Նախորդ տարվա բացասական գործոններն, ըստ էության, չէին կարող շրջանցել նաև անշարժ գույքի շուկան: Դեռ միայն համավարակի գործոնը հաշվի առնելով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համար փորձագետները կանխատեսում էին անկում նաև այս ոլորտում: Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2020 թ. ցուցանիշները, որոնցից պարզ է դառնում, որ այս շուկայում գրեթե բոլոր գործարքները նվազել են: Մի մասում՝ քիչ, մյուսում՝ ավելի շատ, բայց ընդհանուր շուկայում, ըստ էության, անկում կա, ինչը չենք կարող ասել գների մասին: Այսպես, ընդհանուր առմամբ, 2020 թ. ընթացքում անշարժ գույքի 158 659 գործարք է կատարվել, մինչդեռ 2019 թվականին գործարքների թիվը 186 061 էր:

Ստացվում է, որ 2020 թ.-ին 2019 թ.-ի համեմատ 27 402-ով պակաս գործարքներ են եղել:

Միևնույն ժամանակ նկատենք, որ 2019 թ.-ի համեմատ 2020 թ.-ին բնակարանների գործարքները նվազել են 25,4 տոկոսով. նախորդ տարի 2019-ի համեմատ բնակարանների գործարքները նվազել են շուրջ 14 հազարով:

2020 թ. 2019 թ.-ի համեմատ ՀՀ-ում բնակարանների առուվաճառքը նվազել է 4817-ով, տներինը՝ 682, իսկ ավտոտնակներինը՝ 340-ով: Հասարակական նշանակության շինությունների առուվաճառքը նվազել է 341-ով, հողերի դեպքում առուվաճառքի գործարքները 2019 թ. համեմատ 852-ով ավելացել են:

Դիտարկելով բազմաբնակարանային շենքերի բնակարանների գների ուսումնասիրությունները՝ նկատենք, որ պաշտոնական տվյալներով Երևանում բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով 2019 թ.-ի համեմատ 2020 թ.-ին աճել են 7,5 տոկոսով: Իսկ մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով աճել են 3 տոկոսով:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728