Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ

Փետրվար 24,2021 23:50

Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ` անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված չինովնիկ», «երկերեսանի» և այլն:

Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը Պաշտպանի այն հայտարարությունների կապակցությամբ է, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում:

Հոդվածն ինքնին այնպիսին է, որ դարձյալ ակնհայտ ցուցադրում է հայատյացության հիմքեր:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ իր կարգավիճակից բխող օրինական գործունեության նկատմամբ որևէ ճնշումից:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728