Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան. «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». 168.am

Մարտ 04,2021 13:04

Երկու օր շարունակ Ազգային ժողովում (ԱԺ) Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իմքայլական պատգամավորների կողմից իրականացված «հավատաքննությունից» հետո, այսօր խորհրդարանում կրկին ակտուալ է ԲԴԽ նախագահի թեման, այս անգամ՝ արդեն առանց նրա:

168.am–ը կապ հաստատեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հընթացս ցանկանալով պարզել նաև, թե ինչո՞ւ նա այսօր խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո:

– Այսօր ևս ԱԺ-ում կարծես թե շարունակվող քննարկման կիզակետում կրկին Դուք եք: Ունե՞ք ասելիք անցած երկու օրերի և այսօր շարունակվող քննարկումների վերաբերյալ: Ինչո՞ւ այսօր ԱԺ-ում չեք:

– Չեմ հետևում, դրա ժամանակն այսօր չկա, այլ խնդիրներով եմ ծանրաբեռնված: Միայն ասեմ, որ առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031