Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես զինվորականներին կոչ եմ անում, որ չենթարկվեն». Վազգեն Մանուկյան

Մարտ 10,2021 19:30

Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ժամանակ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ելույթում ասաց, որ պատերազմի կեսից պետք է բանակը իշխանությունը վերցներ իր ձեռքը: Նա ասաց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու հարցում Փաշինյանի կողքին կանգնեց ոչ թե ժողովուրդը, այլ՝ Արմեն Սարգսյանը, որը «չգիտեն ոնց» դարձել է նախագահ.

«Ես Օնիկի տեղը լինեի՝ կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին: Ինքը չգնաց այդ քայլին, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հաղթել, որովհետեւ բանակը նորից ասեց՝ ճիշտ է, Օնիկը դուրս է գալիս, բայց մենք մնում ենք նույն կարծիքին՝ մեր երկրի վտանգը Նիկոլ Փաշինյանն է: Հիմա ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Ինքը կուզենա, որ բոլոր ստորագրողներին դուրս հանի, բանակը նորից ջարդի: Մենք նոր պատերազմի առջեւ ենք կանգնած: Ինքը ջարդեց բանակը այն պատերազմից առաջ, հիմա էլ ուզում է ջարդել: Կհաջողվի՞ իրեն՝ դա կախված է եւ մեզանից, ե՛ւ նրանից, թե զինվորականությունը ինչքան երկար կշարունակի ենթարկվել տարբեր անօրինական հրամաններին: Ես կոչ եմ անում, որ չենթարկվեն»:

Նա ասաց, որ կան հարցեր, որոնք օրենքից բարձր են կանգնած, երբ զգում ես, որ կորցնում ես հայրենիքդ, պետք է անես այն, ինչ թելադրում է իրավիճակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031