Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան․ «Վարչապետի հետ շուտով կհանդիպենք, նախագահի հետ հենց այնպես հանդիպելու համար հարկ չեմ համարում»

Մարտ 12,2021 23:33

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հաստատեց, որ պատրաստվում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա ասաց այսօր մի քանի լրագրողներին տված հարցազրույցում։

«Հանդիպում լինելու է, քանի որ ես «Հայրենիքի փրկության շարժման» իմ գործընկերների հետ հանդիպել եմ, ասել եմ՝ որոշողը ես եմ, ասել եմ, որ հանդիպելու եմ, Իշխան Սաղաթելյանն էլ ասել է, որ Ծառուկյանի հետ քննարկել ենք, եւ ինքն իր տեսակետը հայտնելու է։ Արդեն, ինձ թվում է, շուտով հանդիպումը կլինի։ Բոլորդ տեղյակ կլինեք, որովհետեւ անհրաժեշտ է հանդիպումը»։

Թե ինչ տեսակետի շուրջ է հանդիպումը լինելու, Ծառուկյանն ասաց՝ իր տեսակետն անփոփոխ է․ «Վարչապետը պետք է հրաժարական տա, եւ պետք է ամենաշուտափույթ ժամկետում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

ՀՀ նախագահի՝ հանդիպման հրավերի մասին էլ նա ասաց՝ ստացել են․ «Բայց այնտեղ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսեն, պարզ չէ։ Էլի եմ ասում՝ ցանկացած քննարկում էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, բայց էնտեղ ծրագիր, կետերը, գրածը, որ ինչի մասին պետք է խոսանք․․․ գրած է՝ հանդիպենք, խոսենք։ Հիմա խոսելու համար ես նպատակահարմար չեմ գտնում, որ պետք է գնանք ի՞նչ խոսենք։ Եթե կետերը կդնի՝ կհանդիպենք։ Հենց այնպես հանդիպելու համար հարկ չեմ համարում»։

Նա ասաց, որ երեկ Իշխան Սաղաթելյանի՝ շարժման անունից արած հայտարարությունը իր հետ համաձայնեցված է եղել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031