Լրահոս
Օրվա լրահոսը

6 ֆրանսիացի կներկայացնեն «Սասնա Ծռեր» էպոսը

Մարտ 25,2021 16:34

«Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունը ապրիլի 13-19-ը հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին եւ Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում կներկայացնի «Սասնա Ծռեր» էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացում, որտեղ զբաղված են տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ: Նրանք տեքստի եւ երաժշտության միջոցով կներկայացնեն էպոսի երեք գլուխները՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր և Սասունցի Դավիթ։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը, 2014թ էպոսի մեկ գլուխը` Մեծ Մհերը ներկայացրել են ընթերցանության տեսքով` երաժշտության ուղեկցությամբ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Այնուհետեւ ձեռնամուխ են եղել ամբողջական տարբերակի կյանքի կոչմանը: «Մեր ներկայացումն ավարտվում է այն ֆանտաստիկ խոսքերով, որ Դավիթն իրականացրեց հոր երազանքը եւ ազատագրեց Սասունը: Հիմա ամեն անգամ Սասուն ասելիս ուզում եմ ասել` ազատագրեց Շուշին»,-ասաց Սաթէ Խաչատրյանը:

Սաթէ Խաչատրյան

Բեմադրիչի խոսքով, բեմի վրա 6 պատմող-ասացող դերասան,երաժիշտներ են. «Երկուսս ենք հայ` ես եւ Լիլիթ Գեղամյանը, ունենք Կոնգոյից դերասան` Ռոբբա Բիասի Բիասին, որը խաղում է Մեծ Մհերին եւ Սասունցի Դավիթին, Ռայմոնդ Պալսին Մարտինիկից է, Յաննիկ Լուին, որին հայ հանդիսատեսը ճանաչում է Թումանյանի հեքիաթներից, Գվադելուպից է, խաղում է Ձենով Օհան, եւ Մսրա Մելիք խաղացողը Ֆրանսիացի է` Պիեռ-Ամբեր Պոտիեն, որը խաղում է եւ Մսրա Մելիքին եւ կրտսեր Մելիքին` Դավիթի խորթ եղբորը: Մի խոսքով, բոլորը Ֆրանսիացիներ են, բայց տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ու յուրաքանչյուրն իր ազգային համեմունքն է բերում մեր էպոսի մեջ»:

Ներկայացումը ֆրանսերեն է՝ հայերեն ենթագրերով։

 

Սաթէ Խաչատրյանի հարցազրույցն ամբողջությամբ` տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031