Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ում քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, փոխշահավետ գործակցության հետագա ուղղությունները

Մարտ 26,2021 19:11

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխշահավետ գործակցության հետագա ուղղությունները: Կողմերն ընդգծել են 2002 թվականին հաստատված համագործակցության դինամիկ զարգացման ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներկայացրել առկա սպառնալիքների և ակնկալվող տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրենց տեսակետները:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031