Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը բողոքի խաղաղ գործողություն իրականացնող կին ցուցարարների նկատմամբ. Ճշմարտություն սերունդների համար

Ապրիլ 07,2021 17:54

Խստիվ դատապարտում ենք այսօր՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը բողոքի խաղաղ գործողություն իրականացնող կին ցուցարարների նկատմամբ:

Ոստիկանների արարքն ավելի զարհուրելի է դառնում, երբ պարզում ենք, որ բռնության ենթարկված եւ բերման ենթարկված կանանց թվում եղել են Արցախյան պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք եւ մայրեր:

Ոստիկաների արարքն ավելի նողկալի է դառնում այն պատճառով, որ նրանք հայ կնոջ նկատմամբ ուժ են կիրառել Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի օրը, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Դատապարտելով ոստիկանների կողմից ուժի կիրառումը, միաժամանակ պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը եւ բռնարարքի մասնակից ոստիկաների պաշտոնանկությունը եւ հեռացումը ուժային կառույցներից:

Ճշմարտություն սերունդների համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930