Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար մեր բոլոր տղերքը հերոսներ են». 185 ուսանողներ պարգևատրվեցին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվոգրերով

Ապրիլ 13,2021 15:36

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) շատ ուսանողներ պատերազմի օրերին իրենց ուսանողական լսարանները փոխարինեցին խրամատներով հանուն մեր երկրի պաշտպանության։ Բարձր գնահատելով ուսանողների հայրենանվեր գործը համալսարանի ռեկտորատի որոշմամբ՝ ճարտարապետության, շինարարության, դիզայնի, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի, կառավարման և տեխնոլոգիաների ֆակուլտետների, ինչպես նաև ՃՇՀԱՀ-ի քոլեջի՝ ընդհանուր առմամբ 185 ուսանողներ պարգևատրվեցին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվոգրերով։

«Համալսարանի ողջ աշխատակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ձեր յուրաքանչյուրի ավանդի և ներդրման համար։ Անկախ այն բանից, թե ով ո՛ր հատվածում է գտնվել՝ հաց է հասցրել խրամատ, թե առաջնագծում է կռվել, մեզ համար մեր բոլոր տղերքը հերոսներ են։

Կյանքում ոչ մի հաղթանակ կամ պարտություն հավերժ չի լինում։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը հաղթահարելու է այս փորձությունը և մենք ձեր հետ միասին՝ ձեր սերունդը կառուցելու է այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները, ինչպիսին ուզում ենք տեսնել մենք բոլորս։ Մեր ժողովուրդը միշտ հաղթահարել է դժվարությունները և բոլոր ժամանակներում հաղթահարողը եղել է երիտասարդությունը։ Մենք մեր հերթին ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեզ պատշաճ, բարձր մակարդակով կրթություն ապահովենք, որպեսզի ձեր նման տղաները՝ մեր ուսանողությունը հնարավորինս ավելի լավ և բարձր որակի կրթություն ստանա»,- պատվոգրերը հանձնելուց առաջ իր ելույթում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։

Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց ուսանող-զինվորների ծնողներից, հայրենասեր որդիներ դաստիրակելու համար։

Պատվոգրերի հանձման սկզբում՝ խոնարհումով և մեկ րոպե լռությամբ հարգեցին 44 օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար ընկած զինվորների հիշատակը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930