Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նշանակում է, որ դեռեւս օրակարգում է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը համառորեն շրջանցում է ադրբեջանական կողմը. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 15,2021 09:00

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ կարելի է առանձնացնել մի շարք կետեր։ Առաջին հերթին, սրանով համանախագահ երկրները ցանկանում են ընդգծել, որ հակամարտության լուծման հարցում Մինսկի խմբի ձեւաչափը չի սպառել իրեն, եւ պատրաստ են հանդես գալ առաջարկություններով։ Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան։

Համանախագահ երկրների համար առաջնային կարեւորության հարցերից է, փաստորեն, «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը», այլ կերպ ասած՝ տնտեսական շահերն ու տարածաշրջանի կոմունիկացիոն անվտանգությունը։

Հայտարարության մեկ այլ կարեւոր դրույթներից է այն, որ «անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վերջնական, համապարփակ եւ ամուր կարգավորմանը հասնելուն` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա»։ Սա նշանակում է, որ դեռեւս օրակարգում է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը համառորեն շրջանցում է ադրբեջանական կողմը՝ համարելով այդ հարցը փակված։ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները կարող են արդյունավետ լինել, եթե մինչեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կայացումը հայկական կողմը կարողանա բարձրացնել բանակի մարտունակությունն ու պետության պաշտպանունակությունը, ինչպես նաեւ նոր իրողությունների համատեքստում վերաձեւակերպի երկրի շահերից բխող արտաքին քաղաքական օրակարգը»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930