Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաուգլիի շակալների նման, կանգնել ասում են՝ մենք սյունեցու կողքին ենք, դուք խուժանի  կողքին եք, դուք սյունեցու կողքին չեք». Հրաչյա Հակոբյանը՝ ՀՅԴ-ականներին ու Վազգեն Մանուկյանին

Ապրիլ 22,2021 17:24

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքների եւ դրան հաջորդած քրգործերի մասին, ի պատասխան՝ սյունեցիների բնակավայրի մի մասն անցել է հակառակորդի հսկողության տակ, չե՞ն կարող վրդովվել, հարցին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց. «Իրենց բնակավայրի մի մասը 2010-ին ԱԺ-ում օրենք են ընդունել եւ այդ ժամանակ հանձնել են: Մեզ են ասում՝ հանձնեցիք: Հանձնելը թղթով են հանձնում, մենք պատերազմում պարտվեցինք, գրավեցին տարածքներ: Ովքեր այդ մարդկանց կողմնակիցներն են, աջակիցներն են, այսօր հայհոյում են Նիկոլ Փաշինյանին»:

Նա ասաց, որ իհարկե, կլինեն մարդիկ, որոնք դժգոհ կլինեն ստեղծված իրավիճակից, բայց այդ մարդիկ իրենց խուժանի ու խուլիգանի նման էին պահում:

Դիտարկմանը, որ 2018-ին էլ դուք էիք ձեզ այդպես պահում՝ Հակոբյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի ու իր կողմնակիցների հասցեին 2018-ին մի հատ հայհոյանք եղե՞լ է: Ոչ մի բան չի հնչել, ասել են՝ քայլ արեք, մերժեք Սերժին… Եթե Արմեն Աշոտյանին «…» ասելու համար մեկը օրենքով պիտի պատժվեր՝ թող պատժվեր այդ ժամանակ: Եթե պետք է Ռոբերտ Քոչարյանին «պրիվետ, Ռոբ» ասելու համար պատժեին, թող պատժվեր, ոչ թե գնդակահարեին, սամասուդ անեին: Եկել եք, ուզում եք համեմատականներ տանե՞ք: Մեր նման հանդուրժող իշխանությանը ասում եք՝ բիրտ ուժ են գործադրում»:

Դիտարկմանը, որ 2018-ին էլ էին նման ակցիաներ, նույն ձեւով մերժում էին իշխանություններին՝ դագաղներ, ծաղկեպսակներ եւ այլն՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «4 ամիս այդ մարդիկ ժամանակ ունեին հրապարակ գեներացնեին եւ մեզ հեռացնեին իշխանությունից: Գիտե՞ք ինչ տեղի ունեցավ: Այս մարդիկ, խոսքս ուղղում եմ Վազգեն Մանուկյանին, Գեղամ Մանուկյանին, Իշխանիկ Սաղաթելյանին, որտեղ նստում եմ, Իշխան Սաղաթելյանի մասին մեկը մի բան խոսաց, ասում են՝ ո՞վ, Իշխանի՞կը: Նախ` թող Իշխանիկ Սաղաթելյանից նա դառնա Իշխան Սաղաթելյան, հետո թող ժողովրդի անունից ինչ-որ բան խոսա: Չկարողացան ժողովրդին մոբիլիզացնել եւ հիմա «Մաուգլիի» շակալների նման, որ գալիս են Շերխանի կողքը պտտվում են, հարմար առիթ են ման գալիս, որ մի տեղ մի բան լինի, կանգնել ասում են՝ մենք սյունեցու կողքին ենք: Դուք խուժանի  կողքին եք, դուք սյունեցու կողքին չեք: Որտեղ հայհոյանք հնչի, սպառնալիք հնչի՝ Նիկոլ Փաշինյանին պետք է վերացնենք, դուք կանգնում ասում եք մենք այդ մարդկանց կողքին ենք: Որովհետեւ դուք խուժան եք»:

Հարցին՝ ձեր ուժը շանսեր ունի՞ Սյունիքում պատշաճ ձայներ հավաքի՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ դեռ մի բան էլ ավելի ու սա մյուսն երի կողմից պարտվողի դրսեւորում էր. «Գիտեն, որ շանս չունեն, գնում են նմանատիպ քայլերի»:

Խոսելով այն մասին, որ Փաշինյանը սեփական երկրում շրջում է հազարավոր ոստիկաններով, դյուրահասներով՝ Հրաչյա Հակոբյանն ասաց, որ այդպես պետք է լինի, քանի դեռ հրապարակներում բեմադրվում է վարչապետի եւ նրա կնոջ սպանության performance-ներ, հնչում են վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր:

Մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930