Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բնակեցված չէ 16 բնակավայր․ «Փաստ»

Մայիս 18,2021 09:15

Տարիներ շարունակ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը գյուղական բնակավայրերի դատարկվելն է եղել: Բոլոր իշխանություններն էլ խոսել են տարածքային համաչափ զարգացման մասին, սակայն փաստն այն է, որ Հայաստանում այսօր կան նույնիսկ այնպիսի բնակավայրեր, որոնք բնակիչ չունեն:

«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշտելու, թե մեր երկրում քանի բնակավայր ունի մինչև 100 բնակիչ, և քանի բնակավայր ընդհանրապես բնակեցված չէ: Նախարարությունից պատասխանել են, որ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում մինչև 100 բնակիչ ունեցող համայնքներ չկան: «Արագածոտնում 100 անձից պակաս բնակչություն ունեն Վերին Սասունիկ, Դպրեվանք և Ծաղկասար համայնքները, Լոռու մարզում՝ Հալավար և Քարաբերդ համայնքները: Բնակեցված չեն Լոռու մարզում՝ երկու, Շիրակի մարզում՝ երեք, Սյունիքի մարզում՝ 11 բնակավայր: Նշենք, որ այդ բնակավայրերը գտնվում են խոշորացված համայնքներում»,- նշված է նախարարության պատասխանում:

Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ բնակավայրերը ենթակառուցվածքներով ապահովելու, դրանք վերաբնակեցնելու ուղղությամբ: «Մարզերում համայնքների սոցիալտնտեսական տարբեր ծրագրեր են իրականացվում՝ պետության, միջազգային և տեղական կազմակերպությունների միջոցներով: Մասնավորապես՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում սակավ բնակեցված կամ լքված համայնքների վերաբնակեցմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնելու համար», -պատասխանել են ՏԿԵ նախարարությունից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31