Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնցքամարտից առաջ տեսած կլինեք, որ ասում են, թե ինչ օրն են գցելու դիմացինին»․ Մարուքյանը՝ Փաշինյանի 60% ձայն հավաքելու մասին

Մայիս 31,2021 13:08

«Ընտրություններից առաջ նորմալ է, որ դա է հայտարարում։ Բռնցքամարտից առաջ տեսած կլինեք, որ ասում են, թե ինչ օրն են գցելու դիմացինին։ Մենք այդ ժանրի մեջ չեն եղել եւ չենք լինելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մարզային այցերի ժամանակ հայտնած համոզմունքին, թե հունիսի քսանի ընտրություններում իր ուժը 60% ձայն է ստանալու։

«Մենք ակնկալում ենք ժողովրդի քվեն, որը կբերի համերաշխության եւ ազգային համաձայնության։ Իսկ Փաշինյանը, նախկիններն էլ ասում են, թե իրենք են կրելու․ երկու դեպքում էլ համերաշխություն չենք ունենալու։ Եթե ժողովուրդը չի ուզում համերաշխություն, ապա «ղայմաղալը», կրակոցները շարունակվելու են, թուրքերն էլի են մտնելու սահման, ամեն ինչ էլ լինելու է»,-վստահություն հայտնեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաեւ նշեց, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ մարզեր այցելելն ու խոստումներ հնչեցնելն օրենքի խախտում չէ, քանի որ գործող ընտրական օրենսգիրքը դա թույլատրում է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31