Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Թուրքիան որոշակի գին է պահանջելու Ադրբեջանից, Ալիեւը պետք է իրական գին վճարի իր «հաղթանակի» պտուղները վայելելու համար. Ռուբեն Մելքոնյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 03,2021 09:45

Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները եւ դրանց անցած ճանապարհը շատ կայուն հիմքերի վրա են․ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւորագույն անդամներից է, որ ապահովում է կառույցի մի շարք կարեւոր գործառույթներ Մերձավոր Արեւելքում, հետեւաբար տեղին չէ խոսել այդ հարաբերությունների շատ արագ փլուզման ու չեղարկման մասին եւ հաշվի չառնել բազմաթիվ առանձին նրբություններ։ «Առաջիկա հանդիպման ժամանակ Էրդողանի հիմնական ասելիքը կամ նպատակն է լինելու իր երկրի ընկալման մակարդակի բարձրացումը։ Թուրքիան այլեւս հավակնում է լինել տարածաշրջանային գերտերություն եւ նրա համար ՆԱՏՕ-ի շարքային անդամի կամ ԱՄՆ-ի կրտսեր դաշնակցի կարգավիճակը վաղուց արդեն ընդունելի չէ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Հունիսի 15-ին Թուրքիայի նախագահն այցելու է Բաքու, իսկ հաջորդ օրը սպասվում է Ադրբեջանի նախագահի հետ կայցելի Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խնդիր է լուծելու Էրդողանի այցն Ադրբեջան եւ մասնավորապես՝ Շուշի, թուրքագետը մատնանշեց երկու կարեւոր նպատակ․ առաջինը՝ զգացմունքային ֆոնն է, որպեսզի Շուշին ընկալվի որպես համաթյուրքական ձեռքբերում։ Էրդողանի ներկայությունը նաեւ ցույց է տալու, որ թուրքական ծավալապաշտական նպատակներն ու նկրտումները կարելի է իրականություն դարձնել միայն Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ եւ առաջնորդությամբ։ Թուրքիան որոշակի գին է պահանջելու Ադրբեջանից եւ նրա ղեկավարից իր ընտանիքի հետ մեզանից բռնազավթած տարածքներում սելֆի անելու եւ այդ ուրախությունը վայելելու դիմաց։ Հիմա մոտեցել է այն ժամանակը, երբ Ալիեւը պետք է իրական գին վճարի իր «հաղթանակի» պտուղները վայելելու համար:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930