Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Վնասվածքները բազմաթիվ են». ոստիկանական բաժանմունքում խոշտանգման դեպքի մասին ահազանգում է փաստաբանը. Ա1+

Հունիս 03,2021 18:06

Ա1+. «Մայիսի 30-ի երեկոյան ոստիկանները խոշտանգել են հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Սամվել Հասանյանին»,-այս մասին ահազանգում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Նրա նկատմամբ բռնություն է գործադրվել ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ ոստիկանության Վանաձորի բաժնում․ «Ոստիկանի համազգեստով կամ քաղաքացիական հագուստով բազմաթիվ անձինք նրան հասցել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ գլխի, որովայնի, թեւերի շրջանում։ Վնասվածքները բազմաթիվ են»։

Ըստ Սամվել Հասանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի՝ իր ահազանգից հետո մինչ այս պահը որեւէ գործողություն չի կատարվել իրավապահների կողմից, թեեւ փաստի առիթով հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։

Դեպքից մեկ օր հետո քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Որքան էլ, որ տարօրինակ է, ըստ փաստաբանի, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նշվել է․ «Սամվել Հասանյանը բերման ենթարկվելու ժամանակ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, որի արդյունքում դիպել է ավտոմեքենայի դռների եզրային մասերին, ընկել ասֆալտապատ գետնին եւ ստացել մարմնական վնասվածքներ»։

Այսպիսի ցուցմունքներ տվել են նրան բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները։

«Որքան էլ վարչապետը, ոստիկանապետը կամ Արդարադատության նախարարը խոսում են բարեփոխումների մասին, ոստիկանությունը, սովետական միլիցիայի կանոններով, բռնությունից զատ ոչինչ չի կարողանում անել»,- ցավով է նշում Արայիկ Պապիկյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930