Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Աբովյան, «գալչկայի» համար քննադատական ուժեղ ելույթ եք ունենում»․ Ռուբեն Ռուբինյան

Հունիս 04,2021 12:46

«Պարոն Աբովյան, երբ ասում եք, թե նիստերի օրակարգը չի համապատասխանում  հետպատերազմյան կյանքին, մի հարց տամ։ Երեկ բոլորով․․․լավ, մեծամասնությամբ, ամբիոնից ջղային ելույթ ունեցաք Անահիտ Ավանեսյանի ոլորտի մասին։ Ենթադրաբար, բարձրաձայնում էիք շատ կարեւոր հարցեր։ Կարո՞ղ եք բացատրել, թե դրանից կես ժամ անց, երբ տիկին Ավանեսյանը, որին ենթադրաբար շատ հարցեր ունեիք, այստեղ էր, ինչո՞ւ դահլիճում չէիք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին հարցադրումներ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը եւ Արման Աբովյանն այսօր վիճել էին։

«Թե ուղղակի «գալչկայի» համար քննադատական ուժեղ ելույթ եք ունենում, ու հետո ձեզ ոչ մի բան հետաքրքիր չի։ Բա ունենայիք հետպատերազմյան վիճակին վերաբերող հարցերն ու տայիք։ Կամ, ինչո՞ւ չունեք նման նախաձեռնություն»,-հարցերը շարունակեց Ռուբեն Ռուբինյանը։

Իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ մատնանշեց նույնը, ինչը մատնանշել էր Վլադիմիր Վարդանյանը՝ վերջին 7 ամսում ընդդիմությունը չի մասնակցում հանձնաժողովների, ԱԺ խորհրդի նիստերին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930