Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացումներ «Հանրակրթության մասին» օրենքում

Հունիս 04,2021 23:50

Խորհրդարանը հունիսի 4-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է իր կողմից: Ընդունվել է նաեւ Կառավարության առաջարկը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը հարակից զեկույցում գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել այս կարեւոր նախագծին: Դրական էր նաեւ Կառավարության տեսակետը:

Խորհրդարանն ընդունեց նախագիծը, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930