Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ 10 հազարը չես վերցնում, դարձնում են 20, 30, 50, բայց դա արյունոտ փող է»․ Արամ Սարգսյանը՝ ընտրակաշառքի ու քաղաքացիական պատերազմի վտանգի մասին

Հունիս 14,2021 23:03

Aravot.am-ն այսօր Գյումրի այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է այն մտահոգությունները, թե ամսի 20-ից՝ ընտրություններից հետո հնարավոր է քաղաքացիական պատերազմ սկսվի։

«Երբ որ սովորական մարդիկ են այդ մասին խոսում, շատ բնական է, մարդիկ մտավախություն ունեն, բայց որ երկրի առաջին նախագահն է էդ ասում, էստեղ հարց է առաջանում ՝լավ, ինչ ես առաջարկում՝ էս երկրում ընտրություններ չանե՞նք, որովհետև կարող է քաղաքացիական պատերազմ լինի՞։

Նախ առաջին նախագահի փորձը, իմաստությունը նրա համար է, որ լուծումներ առաջարկի, ոչ թե պատկերավոր ներկայացնի, ասի՝ էս հրդեհ է, ջրհեղեղ է կամ ցունամի է, ճաշակի հարց է, ցանկացած մարդ, ցանկացած կերպով կարող է ներկայացնել, լուծում է առաջարկել պետք։

Ներքաղաքական իրավիճակի լուծման այլ տարբերակ, քան արտահերթ ընտրությունները գոյություն չունեն, որովհետև մենք ամսի 9-ին արթնացել ենք լրիվ ուրիշ Հայաստանում ։ Ու դրա լուծումն արտահերթ ընտրություններն են, բարեբախտաբար, ապրի մեր ժողովուրդը, և Փառք Աստծո, որ մենք հասանք այս ընտրություններին՝ առանց որևէ մեկի քթից արյուն գալու, բացառության կարգով Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած այդ վատ, դատապարտելի գործընթացը։

Հասել ենք ընտրությունների, մենք էսօր քարոզարշավ ենք անում, կեսը հասել ենք, որևէ ընդհարում, որևէ միջադեպ չի եղել, ես կարող եմ հիշել նույն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ընտրությունների ժամանակ, երբ որ այս վիճակը չէր, ընդհարումներ կային։ Ու գիտեմ, թե դա ինչի վրա է տեղի ունեցել։ Եթե քաղաքացիական պատերազմ լինելու լիներ, իմ կարծիքով, կլիներ ամսի 9-ից հետո։

Եթե էն ժամանակ չի եղել, հիմա «17 պլյուս» այդ չափից ավել մարդ չի հավաքվելու էդ ընտրական պրոցեսում, որովհետև ընտրությունները չեն կեղծվելու, դեռ մի բան էլ պակաս է հավաքվելու, որովհետև Գագիկ Ծառուկյանն իրենց հետ չի լինելու էդ հավաքներին։

Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո էդ հավաքներն էնքան պակասեցին, որ իրենք էլ իրենց վրանները հավաքեցին ու գնացին։ Էնպես որ էս առումով որևէ վտանգ չկա, որևէ մտավախություն չունեմ։

Էդ որ խոսում են՝ այ փող են բաժանում, գումարների թիվը հասել է 60 հազարի, 200 դոլարի, գիտե՞ք ինչից է գալիս, էդ գալիս է նրանից, որ մարդիկ փողը չեն վերցնում։ Երբ որ առաջարկում ես 10 հազարը չի վերցնում, դարձնում ես 20 հազար, երբ որ 20-ն էլ չի վերցնում, դարձնում ես 50 հազար, երբ որ 50-ն էլ չի վերցնում, դարձնում ես 200։

Այսինքն՝ էդ փողն առաջարկողը կա, պահանջարկը չկա , էստեղ էլ ապրի մեր ժողովուրդը, և ժողովուրդը որևէ պարագայում, որևէ դեպքում էդ փողը չպիտի վերցնի։

Չպիտի ասի՝ կվերցնեմ, ձայն չեմ տա, էդ փողն արյունոտ փող է, մենք էս պատերազմում պարտվել ենք նաև, որովհետև էդ փողը գողացվել է էս երկրից, որովհետև էդ փողը զենք- զինամթերք պիտի դառնար, չդարձավ և էդ փողին ձեռք տվողը, է փողը վերցնողը լավ նպատակի համար չի ծախսելու, թող հեռու մնան էդ փողից»,- հորդորեց Արամ Սարգսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930