Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կոթի համայնքի սահմանին բռնկված հրդեհի պատճառով հիմնականում այրվել են չմշակվող տարածքները

Հուլիս 07,2021 17:30

Տավուշի սահմանամերձ Կոթի համայնքի սահմանի երկայնքով սկսված հրդեհի պատճառը հայտնի չէ, սակայն բացառված չէ, որ հակառակորդի կողմից է արվել։

Մեր զրույցում Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշեց, որ հրդեհը տարածվել է քամու պատճառով, սակայն նյութական և մարդկային վնասներ չեն եղել.

«Հրդեհը եղել է սահմանի երկայնքով, հրդեհի առաջացման իրական պատճառը բացահայտված չէ, չնայած չի բացառվում, որ հակառակորդի կողմից լինի, սակայն հստակ ոչինչ չկա դեռ, քանի որ հրդեհի բռնկման համար նպաստել է նաև բարձր ջերմաստիճանը և կարող էր գետնին ընկած ապակու կտորից էլ առաջանալ»։

Մելիքյանի խոսքով, հրդեհի արդյունքում այրվել են չոր խոտածածկով չմշակվող տարածքները.

«Ճիշտ է՝ ընդգրկված տարածքը մեծ է եղել և այն արագ մարելը հեշտ չի եղել, սակայն բնակիչների և ԱԻՆ -ի օգնությամբ հնարավոր է եղել մարել հրդեհը»։

Մելիքյանի խոսքով՝ ամռան շոգերին չոր խոտածածկով հրդեհներ նախկինում էլ են եղել։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031