Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից»

Հուլիս 28,2021 13:53 Share
Աջակցեք aravot.am-ին

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ…

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:

Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:

Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:

Խոնարհվում ենք:

Բերդի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: