Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԲՀԿ-ականը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին. «Որոշեցինք հիշեցնել մեր մասին, որ մենք կանք». «Հայկական ժամանակ»

Հուլիս 30,2015 11:26

Օրերս մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ ԲՀԿ նախկին 6 անդամները՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մուշեղ Պետոյանը եւ Դավիթ Քոչարյանը գնացել են նախագահական ու հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։

Ըստ լուրերի, նրանք Սերժ Սարգսյանին առաջարկել են նախկին ԲՀԿ-ականների եւ մի քանի այլ անկախ պատգամավորների մասնակցությամբ ստեղծել պատգամավորական խումբ, որը խորհրդարանի առաջիկա 1,5 տարվա գործունեության ընթացքում կաջակցի ՀՀԿ-ին, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հնարավորություն կտրվի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակի մեջ եւ աշխատել ՀՀԿ-ի համար։ Այս առթիվ զրուցեցինք հանդիպմանը մասնակցած նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանի հետ։

– Պարոն Ախոյան, ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը բավական խիստ է պատասխանել ձեր խմբի առաջարկին։

– Մենք առաջարկ չենք արել, մենք միայն ասել ենք, որ մենք կանք որպես պատգամավորներ, չենք ուզում քաղաքական լուսանցքից դուրս հայտնվել։ Մեզ հետաքրքիր էր բարեփոխումների հետ կապված։ Մենք մեր հարցերն ունեինք, մենք ուզում էինք հասկանայինք սահմանադրական բարեփոխումների էդ պահերը։ Էդքան բան։

– Այդ դեպքում՝ կոնկրետ ի՞նչ եք քննարկել,  կասե՞ք, ինչ եք խոսել։

– Միայն սահմանադրական բարեփոխումների հետ կախված մի-երկու հարց։ Եվ ասել ենք, որ մենք էլ կանք քաղաքական դաշտում եւ դուրս չենք մնացել էս գործընթացներից։

– Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, որ դուք կաք:

– Չէ գիտեր, բայց բոլորը որ գնացել էին, մենք էլ հանդիպել ենք էդ շրջանակներում, միմիայն։ Ուրիշ ոչ մի խոսակցություն չի եղել։

– Ի վերջո՝ գո՞հ եք հանդիպման արդյունքներից։ Ի՞նչ տվեց ձեզ այդ հանդիպումը։

– Դա տպավորիչ էր, շատ տպավորիչ։ Սենք էդպես հարցեր էլ չունեինք, ուղղակի ԲՀԿ-ից դուրս գալուց հետո չգիտեինք՝ ինչ ենք անելու, ոնց ենք անելու եւ որոշեցինք նաեւ հիշեցնել մեր մասին, որ մենք կանք։

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031