Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման որոշում եմ կայացրել Սամվել Բաբայանի հետ քննարկելուց հետո. Մեղրիի համայնքապետի թեկնածու. «Իրավունք»

Սեպտեմբեր 08,2021 10:41

«Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում տեղի են ունենալու համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիի ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրելու նաեւ Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական կուսակցությունը»` առաջադրելով Մեղրիի համայնքապետի պաշտոնին Սյունիքի մարզի ԵԿՄ-ի նախկին պատասխանատու Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը:

«Իրավունքը» փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Անդրեասյանից, որը հակիրճ նկատեց միայն. «Այո, նման որոշում եմ կայացրել Սամվել Բաբայանի հետ քննարկելուց հետո: Որոշել եմ առաջադրվել, որովհետեւ այսօր, ինչպես երբեւէ, Մեղրիի առաջ ծառացած են ինչպես անվտանգային, այնպես էլ մի շարք այլ առօրյա խնդիրներ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930