Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորանքներ ու սպառնալիքներ՝ Վարդան ու Սպարտակ Ղուկասյանների քրգործին վերաբերող նյութի տակ

Հոկտեմբեր 13,2021 21:01

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստում «Shamshyan.com»-ում` տեղադրված Aravot.am-ի՝ «Որտե՞ղ է թաքնվում Վարդան Ղուկասյանի որդին և ի՞նչ փուլում են հոր և որդու դեմ հարուցված քրեական գործերը» վերտառությամբ հոդվածի ներքո «Andranik Madoyan» ֆեսբուքյան օգտատիրոջ կողմից վիրավորական արտահայտություններ և սպառնալիք պարունակող մեկնաբանություններ գրելու փաստով։

Հոդվածը ու մեկնաբանությունները ընթերցելուց հետո Կումայրիի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալը զեկուցագիր է հղել բաժնի պետին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալով նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու նկատմամբ հարուցված քրեական գործերի ընթացքին, որը և լուսաբանվել է Aravot.am-ում՝ «Որտե՞ղ է թաքնվում Վարդան Ղուկասյանի որդին և ի՞նչ փուլում են հոր և որդու դեմ հարուցված քրեական գործերը» վերնագրով, «Shamshyan.com» կայքն էլ, ակտիվ հղում տալով Aravot.am-ին, տեղադրել է։

Դատախազի ասուլիսը՝ ստորև

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031