Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Ղուլյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Հոկտեմբեր 19,2021 18:20

Արդարադատության նախարարի հրամանով Արտակ Ղուլյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։

Նշանակման հիմքը ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքներն են։

Արտակ Ղուլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին, նշված ՊՈԱԿ-ում նախ զբաղեցնելով Ուսումնական մասի առաջին կարգի մասնագետի, առաջատար մասնագետի, Ուսումնական մասի պետի, այնուհետև՝ Ուսումնական կենտրոնի պահպանման և ընթացիկ գործունեության կազմակերպման պատասխանատուի, իսկ մինչ տնօրենի պաշտոնում նշանակվելը՝ Ուսումնամեթոդական դեպարտամենտի պետ, ուսումնական կենտրոնի պատասխանատուի հաստիքը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031