Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հավաքական ջանքերը հզոր ձայն են Հայաստանի և Արցախի ժողովրդի համար». հայկական գինու համտես Բոստոնում

Հոկտեմբեր 27,2021 17:08

Վաշինգտոն – Ս.թ. հոկտեմբերի 21-ին «Անուշ ըլլա» ռեստորանում Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) հաջողությամբ կազմակերծեց գինու համտես Բոստոնում, որի ժամանակ ներկայացվեցին Storica Wines-ի հայկական գինիները՝ մինչ Համագումարը, Նյու Յորքում, Բոստոնում և Լոս Անջելեսում կազմակերպված միջոցառումներից հետո, ավելի մեծ թափ հավաքեց` իր 50-ամյակին մոտենալով:

Միջոցառմանը, որի համակազմակերպիչներն էին Նինա և Րաֆֆի Ֆեստեքջյանները, մասնակցեց Storica-ի նախագահ և համահիմնադիր Զաք Արմենը և Storica Wines-ի և Բոստոնի համալսարանի Էլիզաբեթ Բիշոփի գինու ռեսուրսների կենտրոնի հավաստագրված գինու դասախոս Արա Սարգսյանը, ով ղեկավարեց գինու համտեսը:

«Storica-ի համար պատիվ է մասնակցել միջոցառումներին Ամերիկայի Հայկական Համագումարի հետ՝ որպես հայկական հարցի նվիրյալ կարևորագույն հաստատություններից մեկի»,– ասաց Զաք Արմենը: «Մենք ոգևորված ենք շարունակել համագործակցությունը Համագումարի և Բոստոնի համայնքի անդամների և ամբողջ ԱՄՆ-ի հետ՝ ցուցադրելով մեր գինիների գեղեցկությունն ու խորությունը՝ որպես գինեգործության ոլորտում Հայաստանի հարուստ մշակույթի և ժառանգության ներկայացում»:

Համագումարի Զարգացման և անդամակցության գծով տնօրեն Մերի Ջո Բազարյան Մըրին գնահատեց բազմաթիվ ամերիկահայ երիտասարդ մասնագետների, Բոստոնի շրջանի Հայ ուսանողների ասոցիացիայի անդամների և Բոստոնի Համագումարի փորձնակների ծրագրի շրջանավարտների ներկայությունը, ովքեր միացան միջոցառմանը:

«Մեր հավաքական ջանքերը հզոր ձայն են Հայաստանի և Արցախի ժողովրդի համար»,– ասաց նա։

«Ամերիկայի հայկական համագումարի անունից մենք շնորհակալություն ենք հայտնում Նինա և Րաֆֆի Ֆեստեքջյաններին իրենց մեծահոգության համար՝ Բոստոնում մեր անդամակցության միջոցառումը Բոստոնում իրենց «Անուշ ըլլա» ռեստորանում հյուրընկալելու և հովանավորելու համար»,– ասաց Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:

Համագումարն իր երախտագիտությունն է հայտնում Քեյփ Քոդի հյուրընկալողներ Մելանի և Սեթ Բիլազարյաններին և Բոստոնում՝ Նինա և Րաֆֆի Ֆեստեքջյաններին, ինչպես նաև միջոցառման հանձնաժողովի անդամներ Թենի Աբելյանին, Քրիստոֆեր Բաբայանին, Թամար Բարսամյանին, Արա Բիլազարյանին, Լիլիթ Տեր-Քերվորքյանին և Սոֆիա Կապրեիլյանին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031