Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տունն ամբողջությամբ գլխիվայր շրջեցին` մի հատ սփրեյ գտնելու համար. «Ֆիզգորոդոկի» բնակիչ

Նոյեմբեր 06,2021 22:53

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան. փնտրում էին կարմիր գույնի գրաֆիտի «պզիկ» (իրենց խոսքերով), որով կասկած կա, որ ես գրություններ եմ թողել ՌԱՏԿՈ-ի ապօրինի ցանկապատի թիթեղների վրա։

Նկուղի փորձաքննություն չեղավ, նկուղը չփնտրեցին, նկուղը չգտան, նկուղի քրեական գործը քնեցնում են,
բայց ապօրինի ցանկապատի ժամանակավոր թիթեղների ինչ-որ գրության համար կոտորում են իրենց վերջին ամիսներին։

Մեր տունն ամբողջությամբ գլխիվայր շրջեցին այսօր` մի հատ սփրեյ գտնելու համար, որն այդպես էլ չգտան։
Ավելի մանրամասն կգրեմ, երբ պակաս բարկացած կլինեմ։

Ոստիկանական ահաբեկչությունը «Ֆիզգորոդոկի» բնակիչների դեմ շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930