Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր

Նոյեմբեր 08,2021 22:22

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։

Վիրավորվածներից Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի  հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների  այտուց, էնֆիզեմա:

Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի  թափանցման:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930