Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում

Նոյեմբեր 21,2021 13:47

Օրերս Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում։ «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» խորագրով տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվեց Եվրոպական Միության բարձր հովանու ներքո:

Եվրոպայից և հարևան երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները հագեցած ու հետաքրքիր ծրագրով կարողացան ստանալ նոր գիտելիքներ, ունենալ փորձի փոխանակում։ Նպատակը ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ վաճառքի և գործարարության ոլորտում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ ունեցան տարբեր ոլորտներից հատուկ հյուրերի հետ (Guest Speakers)։ IBS Consulting Group-ի տնօրեն, Վաճառքի Դպրոցի հիմնադիր Հայկ Մանասյանը խոսեց խելացի վաճառքների և մարքեթինգային մտածողության մասին start-up բիզնեսներում ։Հայաստանում աութսորսային իր ընկերությունը հիմնած «Majorel Armenia»-ի տնօրեն ավստրալիահայ Գարի Աղաբեկյանը նախագծի մասնակիցների հետ կիսվեց սեփական փորձով՝ մոտիվացնելով նրանց հիմնել սեփական գործ Հայաստանում։ «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանն ինտերակտիվ մեթոդների միջոցով սովորեցրեց մրցակցային մոտիվացիոն նամակ գրել և ինքնակենսագրական կազմել։ Հատուկ հյուրերի շարքում էր նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, ով ներկաների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով, խոսեց Հասաստանում և Նիդերլանդներում վաճառքի իրականացման նմանությունների և տարբերությունների մասին:

Նիդերլանդներից Հայաստան ժամանած նախագծի թրեյներ Էլիզաեբեթ Բենթոն և ծրագրի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը փաստեցին, որ նմանատիպ նախագծերը նպաստում են ոչ միայն գիտելիքների զարգացմանը, այլ նաև լավագույնս են ներկայացնում մեր երկիրը և նոր հնարավորություններ ստեղծում մասնակից երիտասարդների համար։

Նախագծի նկարագիրը՝ մեր կայքում։

Հ.Գ. Նիդերլանդական «Լուսավոր Ապագա»ՀԿ կողմից իրականացրած նախագծերից մեկն այս տարի ճանաչվել է Եվրամիության լավագույն նախագիծ:

«Լուսավոր Ապագա» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930