Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմանդոսի հիմնադրած հ/կ-ն միանում է ազատագրական շարժմանը»․ Թաթուլ Մանասերյան

Նոյեմբեր 23,2021 20:17

«Արկադի Տեր-Թադեւոսյանի հիմնադրած «Քաղաքացիական խորհուրդ» հ/կ-ն, որը միավորում է մի քանի կուսակցություն եւ հասարակական կառույց, միանում է այս շարժմանը»,-«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Մի քանի տասնյակ տարիների մանկավարժական աշխատանքիս ընթացքում որեւէ ժամ իմ դասը չի քաղաքականացվել, բայց ես այսօր վերադառնում եմ ազգային-ազատագրական պայքար ու բոլոր ընկերներիս, գործընկերներիս հորդորում միանալ՝ մինչեւ արժանապատիվ կյանք ու հաղթանակ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930