Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու մի մարդ ես, ով մեր դրոշից նասկի ես սարքել, հագցրել ես Կանադայի վարչապետին, դու էլ հետը հագել ես». Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 24,2021 18:55

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե ծանր է տարել, երբ սոցիալական ցանցերով քննադատության է արժանացել մաքսայինի աշխատակցին աշխատանքից հեռացնելու համար, քանի որ մեր դրոշը  նրա ներկայությամբ գետնին ընկած էր, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց. «Դու մի մարդ ես, ով մեր դրոշից նասկի ես սարքել, հագցրել ես Կանադայի վարչապետին, դու էլ հետը հագել ես՝ Հայաստանի պետական խորհրդանիշով նասկի: Ոտքերը բաց նկարվում են: Ու, դու քեզ բարոյական իրավունք ես համարում դրոշի մասին խոսելո՞ւ: Քո պետական դրոշն այսօր գերեզմանի խորհրդանիշ է դարձել: Հայկական բարձունքներից դու իջեցրել ես քո դրոշը, Շուշիի վարչական շենքից քո դրոշն իջել է գերեզման: Եվ դա եղել է այն ժամանակաշրջանում, երբ դու ես եղել Հայաստանի վարչապետը: Եվ դու իրավունք ունես բերան բացես՝ դրոշի պատվի՞ց խոսես»:

Էդգար Ղազարյանի կարծիքով, ամենամեծ վնասը հայկական պետականությանը հասցրել է Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության օրոք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930