Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջազի սիրահարները հարուստ մտավոր ունակություններ եւ կարծիք ունեցող մարդիկ են». Բիլլի Քոբամ

Դեկտեմբեր 06,2021 16:10

YEREVAN JAZZ FEST- 2021 միջազգային 7-րդ փառատոնը կեզրափակվի աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի եւ նրա խմբի համերգով, որը կկայանա դեկտեմբերի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այն նվիրված է սիրված ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ եւ մանկավարժ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին:

Legendary drummer Billy Cobam, President of the Armenian Jazz Association Kamo Movsesyan and Foreign Service Officer at the U.S. Department of State Ladislav Beranek gave the final press conference within the framework of ‘YEREVAN JAZZ FEST 2021’ at Mezzo Club

Այս առիթով «Մեցցո» ակումբում կայացած ասուլիսում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ չնայած վերջին երկու տարիները շատ ծանր էին մեր երկրի համար, սակայն Ջազի հայկական ասոցիացիան իր ավանդույթին հետեւելով՝ որոշում կայացրեց այս տարի եւս կազմակերպել Ջազ փառատոն՝ մարդկանց առօրյայում մի փոքր ուրախություն մտցնելու համար:

Նա հիշեցրեց, որ փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 17-ին` Ararat Jazz Night համերգով, որի գլխավոր հյուրն էր GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան, դրանից հետո եւս մի շարք համերգներ են կայացել ինչպես հայաստանիցի հանրահայտ, այնպես էլ երիտասարդ ջազային երաժիշտների մասնակցությամբ:

«Այժմ փառատոնը փակում ենք այսպես շռնդալից եւ հոյակապ համերգով, որին ես սպասել եմ շուրջ 11 տարի»,-ասաց Կամո Մովսեսյանը՝ հիշելով, որ 2010 թվականին է առաջին անգամ Նյու Յորքում հանդիպել Բիլլի Քոբամին ու երազել, որ նա մի օր համերգ կունենա Երեւանում

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը անդրադարձավ նաեւ փառատոնի աջակիցներին, որոնց թվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Legendary drummer Billy Cobam, President of the Armenian Jazz Association Kamo Movsesyan and Foreign Service Officer at the U.S. Department of State Ladislav Beranek gave the final press conference within the framework of ‘YEREVAN JAZZ FEST 2021’ at Mezzo Club

Բիլլի Քոբամը նկարագրելով ջազի սիրահարներին` նրանց որակեց հարուստ մտավոր ունակությունների տեր մարդիկ. «Նրանք կարծիք ունեցող մարդիկ են, նաեւ քննախույզ միտք ունեն: Ջազը մտածելու ձեւ է, ապրելակերպ…Նայած, թե ինչ ենք արտացոլում մեր երաժշտության միջոցով՝ մի վայրից մյուսը տեղափոխվելիս՝ այն կարող է տարբերվել: Ջազը եւ ջազի սիրահարները նման են տարբեր լեզուների, օրինակ` հայտնի My funny Valentine երգի տարբեր կատարումներ կան, Հայաստանում դա մի ձեւով են ներկայացնում, Ճապոնիայում՝ մեկ այլ կերպ..»:

Ինչ վերաբերում է հայաստանյան տպավորություններին, Քոբամն ասաց, որ դրանք դրական են, 11 տարի սպասել է մեր երկիր գալուն, եւ տպավորված է:

Legendary drummer Billy Cobam, President of the Armenian Jazz Association Kamo Movsesyan and Foreign Service Officer at the U.S. Department of State Ladislav Beranek gave the final press conference within the framework of ‘YEREVAN JAZZ FEST 2021’ at Mezzo Club

«Մեր երկու երկրների միջեւ ամուր կապերը խարսխված են նաեւ մեր ընդհանուր արժեքների, ընդհանուր մշակույթի վրա: Ինչ վերաբերում է ջազին, սա թերեւս ամենաամերիկյան ձեւն է»,-ասաց ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Լադիսլավ Բերանեկը: Հավելեց, որ ուրախ է, որ դեսպանությունը շարունակում է իր աջակցությունը փառատոնին, որը սկսվել է 2015-ից. «Մենք սիրով օգնում ենք ներկայացնել առաջատար ջազմեններին այս փառատոնի շրջանակում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031