Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հայտնի սուտասան է»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորության մասին

Դեկտեմբեր 18,2021 21:11 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նախ, Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է։ Նրա հայտարարությունները որպես հիմք ընդունելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե նախկինների օրոք է Արցախը կորցրել Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու բոլոր հնարավորությունները՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Միայն հիշեցնեմ, որ Ալիեւը հրապարակավ հայտարարել է՝ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նա խոստովանել է, որ ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումն օրակարգի հարց են եղել։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հետեւելը լուրջ չէ»,-կարծիք հայտնեց Տիգրան Աբրահամյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: