Լրահոս
Օրվա լրահոսը

Սանահինի կամրջի կամարները մաքրվել են խոտածածկույթից ու ծառերի արմատներից

Դեկտեմբեր 25,2021 17:15

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները և Ալավերդի համայնքի արտակարգ իրավիճակների նախարարության մասնաճյուղի փրկարարները մաքրել են Սանահինի միաթեք կամրջի կամարները և պատերը խոտածածկույթից և հեռացրել ծառերի արմատները, որոնք վնասում էին հուշարձանին։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը երախտագիտություն է հայտնում ԱԻ նախարարությանը` ցուցաբերած աջակցության համար։

Սանահինի կամուրջը միացնում է Դեբեդի երկու ափերը, այն կառուցվել է 1195-ին: Պատմական աղբյուրները վկայում են, որ կամուրջը կառուցել է հայոց Վանենի թագուհին՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031